Քննչական կոմիտեում չեն նշանակվել այն քննիչները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. Սոնա Տռուզյան


19:29 , 15 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Սպասելի էր, որ Քննչական կոմիտեի՝ որպես անկախ համակարգի կայացման, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը անհանգստանալու տեղիք են տալու որոշ շրջանակների, ինչն իր արտացոլանքը կարող է ստանալ նաև որոշ ԶԼՄ-ներում։ Արձագանքելով մամուլի այն հրապարակմանը, թե քննչական կոմիտեն ընտրողաբար է կադրեր վերցնում ոստիկանության և ՊՆ-ի քննչականից՝ Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով, որ «Քննչական կոմիտեն չի կարող ժամանակ վատնել մերկապարանոց և արհեստածին նյութերին արձագանքելու համար»։

«Կոմիտեի առջև դրված են հստակ խնդիրներ՝ բարձրացնել քննության արդյունավետությունը, կայացնել քննչական համակարգը, ինչը պետք է օժանդակի արդարադատության իրականացմանը, և այս ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակվելու են։ Լիահույս եմ, որ նման հրապարակումները չեն կարող ստվերել այդ գործընթացը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ