Ոստիկանները ժամեր անց բացահայտեցին Արարատի մարզի Այգավան գյուղում կատարված սպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


18:18 , 15 հոկտեմբեր, 2014

Հոկտեմբերի 14-ին, ժամը 9.30-ին, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ Այգավան գյուղում տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը գյուղի փողոցներից մեկի հարակից տարածքում հայտնաբերեց մոտ 30-40 տարեկան տղամարդու դի:
Արտաքին զննությամբ մահացածի դեմքին հայտնաբերվեցին բռնության հետքեր: 
Անհետաձգելի գործողություններով շուտով պարզվեց, որ մահացածը Ոսկետափ գյուղի բնակիչ Կարեն Բարսեղյանն է:
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ջանքերով ընդամենը ժամեր անց պարզվեց նաև սպանությունը կատարած անձի ինքնությունը` նույն գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված, նախկինում 5 անգամ դատապարտված Ռաֆիկ Ղևոնդյան, որը ժամը 16.15-ին, սպանություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին և խոստովանեց կատարածը:
Ռաֆիկ Ղևոնդյանը ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է: