Ջեյմս Ուորլիքը չի մասնակցի ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին


16:06 , 15 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի կարողանա մասնակցել համանախագահների տարածաշրջանային այցին: Այդ մասին նա հայտնել է Twitter սոցցանցի իր էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Անձնական պատճառներով ես չեմ կարող միանալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Բաքվում և Երևանում: Հաջողություն եմ մաղթում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում»:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այն մասին, որ Ուորլիքն անձնական պատճառներով չի կարողացել ժամանել Ադրբեջան, հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ