Աֆրիկյան քաղաքում Էբոլայից մահացածի դին 2 օր մնացել է փողոցի մեջտեղում


11:06 , 15 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում իշխանությունների անգործության պատճառով բախումներ են տեղի ունեցել, գրում է korrespondent.ru-ն։

Ոստիկանության և բնակիչների միջև բախումներն Էբոլայից մահացած տղամարդու պատճառով է եղել, որի դին իշխանություները չեն հեռացրել քաղաքի փողոցից ուղիղ երկու օր։

Հիշեցնենք, որ Էբոլա վարակն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով կարող է փոխանցվել վարակված անձից առողջ անձին` անկախ նրանից` վարակակիրը մահացած է, թե ողջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ