Ոստիկանական բաժանմունքի ինքնակոչ հյուրը (VIDEO)


10:51 , 14 հոկտեմբեր, 2014

Անցյալ երկուշաբթի Անգլիայի ոստիկականական բաժանմունքներից մեկում մի ինքնակոչ հյուր էր հյուրընկալվել։ Այդ հյուրը ոչ այլինչ էր, քան ձի։ Ոտք դնելով ոստիկանական բաժանմունք՝ ձին ազատ-համարձակ շրջում էր այնտեղ և իրեն զգում էր այնպես, ինչպես տանը։ Ոստիկանական բաժանմունքից ոչ այնքան հեռու կար մի դաշտ, որտեղ ձիերին արածեցնում էին։  Ձին հենց այնտեղից էլ փախել էր ու ներխուժել բաժանմունք։ Հենց որ անկոչ հյուրին նկատեցին, նրան անմիջապես վերադարձրին տիրոջը։ Ստորև ներկայացված տեսանյութում պատկերված է ձիու այցելությունը ոստիկանություն։ Զվարճալի է տեսնել, թե ինչպես է ձին անցնում ավտոմատ բացվող-փակվող դռների միջով։