Տնտեսագիտության ոլորտում «Նոբելյան» մրցանակի արժանացել է ֆրանսիացի Տիրոլը


17:32 , 13 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի  արժանացել է Ֆրանսիայի Թուլուզի համալսարանի պրոֆեսոր Ժան Տիրոլը:

Նոբելյան մրցանակի կոմիտեն պարզաբանել է, որ մրցանակը տրվում է Տիրոլին շուկայի կարգավորման ուղղությամբ կատարած վերլուծության համար:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան Ժան  Տիրոլին համարում է մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից մեկը: Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում տրվում է 1968 թվականից: