Հայաստանի հավաքականի հանդիպումները հեռարձակվելու է ամբողջ աշխարհով` վարելու է Էդուարդ Քալանթարյանը


20:02 , 7 սեպտեմբեր, 2012

Սեպտեմբերի 7-ին Մալթայի ու սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի հետ կայանալիք Հայաստանի հավաքականի արտագնա հանդիպումները Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթերում կմեկնաբանի Էդուարդ Քալանթարյանը:

Այս մասին armsport.am-ը տեղեկացավ Արմենիա հեռուստաընկերությունից: Քալանթարյանը հանդիպումները մեկնաբանելու է մրցավայրերից’ Տա Քալիից ու Սոֆիայից:

Արմենիա հեռուստաընկերությունից տեղկացրին նաև, որ հանդիպումների արբանյակային հեռարձակմանն առնչվող բոլոր խնդիրները հարթվել են ու արտասահմանում ևս հնարավոր կլինի դիտել Հայաստանի հավաքականի մասնակցությամբ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական հանդիպումները: