Սահմանադրական փոփոխությունները քաղաքական մեծ աֆյորա են, իսկ հակափոփոխությունները՝ դրա մյուս տարբերակը. Ն. Փաշինյան


15:00 , 13 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից մատուցվող քաղաքական մեծ աֆյորա է, իսկ, այսպես կոչված, հակափոփոխությունները՝ դրա մյուս տարբերակը:

Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման գրասենյակում, պայմանագրի կառավարման խորհրդի անդամների ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան հարցի, թե ինչ նկատի ունի ասելով, որ սահմանադրական փոփոխություններն ու հակափոփոխությունները ,ըստ էության, մեդալի նույն երեսն են, Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց.«Կարող եմ հղում անել իմ 2012 հոդվածին՝ «Երրորդ Հանրապետության առաջին բաժանումը» , էդ հոդվածն էլ գրված էր սահմանադրական փոփոխությունների համատեքստում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ