Թուրքիայում սկիզբ է առնում կրոնական ընդվզումները պետության դեմ


10:11 , 13 հոկտեմբեր, 2014

Թուրքիայում սկիզբ է առնում կրոնական ընդվզումները պետության դեմ:Մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 12-ին հավաքվել և բողոքի ակցիա են անցկացրել ալևի կրոնական խմբավորման անդամներն ընդդեմ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների բռնության և ջիհադական իսլամական պետության զինյալների:Բողոքի նոտա է հղվել նաև Էրդողանին կրոնական պարտադիր դասընթացների անցկացմանը Թուրքիայում :
Որոշ պատգամավորներ, հիմնականում ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP), նույնպես միացել են հանրահավաքին: 
Հանրահավաքում ելույթ է ունեցել եվրոպական կոնֆեդերացիայի ալևի ասոցացիայի ղեկավար Թուրգութ Օքանը ,ով կոչ է արել դիմակայել թուրքական կառավարության անօրինական որոշմանը,որը երկրի դպրոցներում պարտադիր է դարձել 2002 թ.-ից: 
Թուրքիայիում ալևիներին դիտում են, որպես իսլամական աղանդ և իսլամսիտները պայքարում են ալևների դեմ որպես անհավատների: Երկրի Ալևվի համայնքը դժգոհել է պահպանողական սուննի ղեկավարությունից,մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից:Հանրահավաքում հնչեցվել է քրդերի հետ միասնական պայքարի անցնելու մասին հայտարարություն: