Հայաստանն իր բոլոր հաղթանակները տարել է «ռեալփոլիթիկ» կաղապարից դուրս և ընդդեմ


12:03 , 12 հոկտեմբեր, 2014

Ելնելով իմ անձնական վիճակից՝ ոչ մի ցանկություն չունեմ խոսելու վերջին իրադարձությունների մասին, որոնցից անասելի նողկանք չապրող մարդն առնվազն լրջորեն հիվանդ է։ Ընդամենը մի բան ասեմ․ Հայաստանն իր բոլոր հաղթանակները տարել է «ռեալփոլիթիկ» հորջորջված կեղծիրապաշտական կաղապարից դուրս և ընդդեմ։ Իսկ «ռեալփոլիթիկը», լավագույն դեպքում, կոտրված մարդկանց սին մխիթարության և տարադեմ տականքների կրավոորական վայելքների սիրեցյալ տիրույթ է։ Որքան էլ բարբաջեք, համատու «ռեալփոլիթիկով» դուք Հայրենիք և ձեր իսկ պատվի փշրանքները չեք փրկելու։ Բուն՝ իրական քաղաքականությունը՝ երկրի շահից և սեփական արժանապատվությունից կառչելն է՝ անգամ մահվան և համընդհանուր ճգնաժամի գնով։