Այս մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ նման անողնաշար կեցվածքով օր օրի մոտեցնում են պատերազմը


14:57 , 7 սեպտեմբեր, 2012

Հայաստանում պետական մակարդակով փսիխոզ է սկսվել: Մեր պետական քաջ այրերը պայքարում են տարածաշրջանային անվտանգության համար: Նախագահ, խորհրդարան ձեռք ռքի աշխատում են` թույլ չտալու նոր պատերազմ: Հանրության պարտվողական մասն էլ ծափահարում է նրանց: Այս մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ նման անողնաշար կեցվածքով օր օրի մոտեցնում են պատերազմը: Որ արցախյան հարցում ինֆանտիլ քաղաքականությամբ ընդամենը նոր հաղթաթուղթ են դնում Ադրբեջանի ձեռքում: