Դե իսկ Րաֆֆիին մնում էր վերականգնել մինչհացադուլային կազմվածքն ու աճեցնել հին, բարի բեղերը


11:52 , 11 հոկտեմբեր, 2014

 Քանի որ բոլորն ասեցին` ես էլ արտահայտվեմ:
Երեկվա հանրահավաքն անցավ մոդայի ոլորտում հայտնի «Նորը` լավ մոռացված հինն է» խորագրի ներքո: Պապին միքս էր արել վերջին տարիների իր հին ելույթները` փորձելով դրանք ներկայացնել որպես նոր գաղափարներ: Ծառուկյանը հագել էր իր հին կարմիր մայկան` հույս ունենալով տեղավորվել իր համար անսովոր հեղափոխականի նոր կերպարի մեջ: Դե իսկ Րաֆֆիին այլ բան չէր մնում, քան վերականգնել մինչհացադուլային կազմվածքն ու աճեցնել հին բարի բեղերը:
P.S. Այս երկու լուսանկարը միացրել եմ իրար, որովհետև «Google»-ը տակնուվրա անելուց հետո այդպես էլ չգտա գոնե մի լուսանկար, որում "հրաշալի եռյակ/քառյակի" լիդերները միասին կանգնած լինեին:
«Հե~տո, հե~տո, հե~տո»...