Հայաստանի հավաքականն անցկացրեց «բաց» մարզում


22:16 , 10 հոկտեմբեր, 2014

Հայաստանի հավաքականն անցկացրեց «բաց» մարզումFfa.am-ը գրում է․

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Սերբիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: