Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ում սկսած գործընթացը շարունակելու ենք. Լարիսա Ալավերդյանը


21:50 , 10 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու հարցին, ասաց, որ հաջորդ գործընթացը պետք է լինի դատաբժշկական փորձաքննությունը:

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունն անպայման կհետևի Կարեն Պետրոսյանի ընտանիքին, որպեսզի կարողանանք մեղմացնել նրանց հասցված սթրեսային վիճակը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ