Մենք արժանի չենք անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու


20:45 , 10 հոկտեմբեր, 2014

Դպրոցում Հայ ժողովրդի պատմությունը ուսումնասիրելիս միշտ զարմացել եմ, թէ ինչպես ենք մենք այդքան հեշտությամբ կորցրել և զիջել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը` մշտապես հայտնվելով մանրադրամի դերում մեծ տերությունների ձեռքում:
Բայց այսօրվա իրադարձությունները ինձ տվեցին բոլոր հարցերի պատասխանները. մենք արժանի չենք անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու և դատապարտված ենք ապրել լավագույն դեպքում գաղութի, վատագույն դեպքում ստրուկի կարգավիճակով օտար պետությունների լծի ու տիրապետության տակ:
Պատմությունն ու բնական էվոլյուցիան մեզ վրա որևէ կերպ չեն անդրադարձել, մնացել ենք նույնը և պետք չէ բողոքել, տրտնջալ ու անիծել սեփական բախտը: Ամեն ազգ արժանի է իր կառավարությանը, իսկ մեր պարագայում նաև ընդդիմությանը: