Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է (տեսանյութ, լուսանկարներ)


17:18 , 10 հոկտեմբեր, 2014

Newsbook.am-ը գրում է․

Ազատության հրապարակում շարունակվում է մարդկանց հոսքը: Սա, կարելի է ասել, աննախադեպ է այն առումով, որ հանրահավաքից դեռևս ժամեր առաջ` մարդիկ շտապում են Ազատության հրապարակ: Չնայած ճանապարհների փակ լինելուն, այնուամենայնիվ, մարդիկ կարողացել են Երևան հասնել նաև մարզերից:   Հիշեցնենք՝ ոչիշխանական ուժերը սեպտեմբերից 25-ից մարզային հանդիպումներով հասարակությանն իրազեկում էին այսօրվա հանրահավաքի մասին: Այսօր Եռյակը ներկայացնելու է իշխանափոխության իր ծրագիրը։