Հայ ժողովրդի ճակատագիրը ինքնահաստատման կամ փառասիրության տենչերի գործիք այլևս չի դառնալու


12:59 , 10 հոկտեմբեր, 2014

Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ այսօրվա հանրահավաքին մասնակցել ցանկացող բոլոր ՀՀ քաղաքացիներին․․․
Այսօրվա համաժողովրդական պահանջը պետք է մեկ ազգային ճիչ ունենա՝Հայաստանի կառավարումը տապալած ցանկացած անձ և այս 10 տարիների ընթացքում երկրի քաղաքական-տնտեսական անկման համար պատասխանատու ցանկացած գործիչ այլևս երբեք չպետք է իրավունք ունենա երկիր ղեկավարելու և ժողովուրդ առաջնորդելու։
Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդի ճակատագիրը ինքնահաստատման կամ փառասիրության տենչերի գործիք այլևս չի դառնալու։ Ահա այս ազգային պահանջը պետք է դնենք այսօրվա հանրահավաքի հեղինակների առջև։