Քաղաքական խաղատախտակի վրա մնում են օրումեջ կուսակցություն, դավանանք, սկզբունք փոխածները


10:50 , 9 հոկտեմբեր, 2014

 Հաճախ լսում ես, որ քաղաքական գործիչը չպետք է ունենա արժեքային համակարգ և պետք է առաջնորդվի միայն Realpolitik-ով: Իսկ այդ Realpolitik-ի արդյունքում էլ տեսնում ենք, որ քաղաքական խաղատախտակի վրա զոհաբերվում են հենց արժեքային համակարգի տեր, սկզբունքային մարդիկ և ջրի երես են բարձրանում պատեհապաշտներն ու օր ու մեջ կուսակցություն, դավանանք, սկզբունք փոխածները: Այդ, այսպես կոչված, Realpolitik-ի արդյունքը մեր քսաներեք տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի այսօրվա պատկերն է, որի մասին մխիթարական ոչինչ չենք կարող ասել: