Իշխանությունները թույլ են իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, հզոր` ինքնապաշտպանությամբ


09:39 , 9 հոկտեմբեր, 2014

 
Գյումրիում ընդդիմադիրներից ոմանք հայտարարեցին, թե այսօր իշխանությունը չափազանց թույլ է...

Էհ, եթե թույլ է, էլ ինչո՞ւ եք հանրահավաքներ անում, բողոքի ալիք բարձրացնում, էլ ինչո՞ւ եք քննադատում, խոսում իշխանության «հանցագործությունների» մասին: Եթե թույլ է, ինչո՞ւ եք ժողովրդի աջակցությունը հայցում, ասում, թե խորհրդարանում 40-50 ձայն կարող եք ապահովել...Մի՞թե թույլի դեմ ազգովի են ելնում, պայքարի կոչ հնչեցնում:
Թույլին պարզապես խղճում են ու մի թեթև հպումով՝ տապալում...
Չէ, բարեկամներս, իշխանությունները թույլ են իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, տնտեսական քաղաքականությամբ, բայց հզոր են ինքնապաշտպանությամբ:
Հզոր են իրենց ձևավորած վարչաձևով ու վարչախմբով:
Հետևաբար, մի թաքցրեք ճշմարտությունը ժողովրդից:
Ժողովուրդը կգա ձեր հետևից, եթե ասեք ճշմարտությունը: