Haytni.com-ը գրում է․
Հայկական երգարվեստի գեղեցիկ ներկայացուցիչ, երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով վերջերս նաև ամուսնացավ, երգարվեստից բացի սկսել է զբաղվել նաև դիմահարդարմամբ: Հայտնի.com-ը զրուցեց Սյուզի Մելիքյանի հետ իր ներկայիս գործունեության, ապագա անելիքների և նոր մասնագիտության մասին:
-Սյուզի Մելիքյանը երկար ժամանակ տեսահոլովակ չի նկարահանել, ինչի՞ հետ է կապված երաժշտական դադարը, անձնական կյանքում փոփոխությունների՞:
-Այո, երկար ժամանակ է ինչ լուռ եմ, սակայն շուտով սպասվում է նոր տեսահոլովակ:
-Սյուզի Մելիքյանը դեռ չի՞ պատրաստվում իր երկրպագուներին ուրախացնել մենահամերգով:
-Մենահամերգի մասին դեռ վաղ է խոսել, մենահամերգի չեմ պատրաստվում, բայց նոր երգ և տեսահոլովակ կունենամ:
-Բավականին ակտիվ եք Ձեր ֆեյսբուքյան էջում, օրական ինչքա՞ն ժամանակ եք անցկացնում ֆեյսբուքում, և ընդհանրապես համացանցը միջո՞ց է Սյուզիի համար, թե՞ կախվածություն:
-Համացանցն ինձ համար ուղղակի միջոց է նորություններին հետևելու, և, իհարկե, միջոց ընկերներիս հետ շփվելու համար:
-Սյուզի, այժմ զբաղվում եք նաև դիմահարդարմամբ. դա պարզ է ամեն օր թարմացվող Ձեր նկարներից, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել այդ գործով:
-Ինձ համար փոքրուց թուլություն է եղել դիմահարդարումը, մանուկ հասակից սիրել եմ նկարել, և վերջերս հասկացա, որ դիմահարդարումն ինձ համար գերագույն հաճույք է, որն անում եմ սիրով և լուրջ մոտեցմամբ:
-Նաև մի փոքր խոսենք Ձեր անձնական կյանքից, արդյո՞ք երգը տուժեց անձնական կյանքի պատճառով:
-Իհարկե երգը չի տուժել, շուտով ես կներկայանամ նորովի: Որոշակի դադարը բոլորին էլ անհրաժեշտ է:
-Սյուզի, եթե երկընտրանքի առջև կանգնեիք, ե՞րգը կընտրեիք, թե՞ դիմահարդարումը կընտրեիք:
-Դիմահարդարումը ուրիշ հաճույք է, սակայն երգը մասնագիտություն է: Չեմ կարծում, որ երբևէ երկընտրանքի առջև կկանգնեմ:
-Հանդիսատեսն ի՞նչ սպասելիքներ ունենա ապագայում Սյուզի Մելիքյանից:
-Ես միշտ ավելիին եմ ձգտում, աշխատում եմ անընդհատ, որպեսզի չհիասփապեցնեմ ինձ սիրող մարդկանց: