Նիկոլ Շերզինգերը՝ սեփական հագուստի հավաքածուի ֆոտոշարքում


22:03 , 8 հոկտեմբեր, 2014

Haytni.com-ը գրում է․

Երգչուհի և մոդել Նիկոլ Շերզինգերը, ով արդեն երկրորդ անգամ է թողարկում հագուստների սեփական շարքը, ներկայացրել է Missguided հագուսների հավաքածուի իր շարքը: Երգչուհին հավաքածուում ներկայացրել է 35 հագուստ, որոնք հենց ինքն է մոդելավորել: Հավաքածուն  ներառում է զգեստներ, որոնք ընդգրկում են կազմվածքը, կաշվե և բարձրորակ կտորներից կարված կարճ կիսաշրջազգեստներ և այլն: Շերզինգերը հիմնականում օգտագործել է սև և սպիտակ երանգները, չնայած որ կան նաև փայլուն կտորներով զարդարանքներ: