Շուտով էկրաններին՝ «Ուրիշի փոխարեն»


14:29 , 8 հոկտեմբեր, 2014

Նոյեմբերի 6-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի ֆիլմը՝ «Ուրիշի փոխարեն»:
Ֆիլﬕ գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Ծանոթ իրավիճակներ, ﬕջավայր և կերպարներ, որոնց կարելի է հանդիպել առօրյա կյանքում: Ռոմանտիկ իրադարձություններ և կատակերգական արկածներ, որոնք տեսականորեն կարող են կատարվել յուրաքանչուրիս հետ:

Ֆիլﬕ գլխավոր հերոս Արսենը (Սոս Ջանիբեկյան) պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն…

Կատակերգական դերերով հայտնի Հովհաննես Ազոյանին ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը լիովին նոր կերպարով է ներկայացնում: Նա ոչ միայն հերոսից վերածվել է չարագործի, այլև` ենթարկվել ոճային կտրուկ փոփոխության:
«Ուրիշի փոխարեն» ֆիլմում նկարահանվել են Սոս Ջանիբեկյանը, Թամարա Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Լևոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը և այլք:

Բեմադրող ռեժիսոր՝ Հրանտ Երիցկինյան
Ռեժիսորներ՝ Եվգենի Չետվերիկով, Աննա Օզար
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Սարգիս Մնոյան
Բեմադրող օպերատոր՝ Արտյոմ Աբովյան
2րդ օպերատոր՝ Գերասիմ Վելիխանյան
Զգեստների ձևավորումը՝ Ֆաինա Հարությունյանի
Նախագծի գլխավոր մենեջեր` Սիլվա Մեսրոպյան
Գործադիր պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան
Պրոդյուսերներ՝ Հրանտ Երիցկինյան և Ալբերտ Մարգարյան

Նկարահանման աշխատանքները մեկնարկել են հուլիսի 25-ին և տևել մոտ 2 ամիս: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Urishi pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi PokharenUrishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen

Urishi Pokharen