Tert.am-ը գրում է․
Մինչ «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մասնագիտական քննարկման համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումը «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս առաջ հայտարարել էին համապետական մրցույթի մասին, որի նպատակն է սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ լսելի դարձնել նաև ուսանող-իրավաբանների՝ ապագա մեր իրավաբան մասնագետների կարծիքը:
Նա կարևոր համարեց սահմանադրական բարեփոխումների թեժ քննարկմանը մասնակից դարձնել նաև երիտասարդությանը:
«Ի ուրախություն մեզ՝ տվյալ միջոցառմանը մասնակցեցին գրեթե բոլոր համալսարանների մի քանի տասնյակ ուսանողներ և բավականի հետաքրքիր առաջարկներ ներկայացրին: Այսօր այս մասնագիտական քննարկմանը նրանք կարող են անձամբ ներկայացնել իրենց առաջարկները Սահմանադրական հանձնաժողովի անդամներին և դրանով իսկ իրենց լուման կարող են դնել մեր պետականության զարգացման գործում»,-ասաց Գրիգոր Մինասյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ