Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին


17:43 , 6 սեպտեմբեր, 2012

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ նոր լուսային համակարգի եւ մեծ տեսաէկրանների փորձարկումն ու տեստավորումը, որի ընթացքին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահի առաջարկով, սեպտեմբերի 7-ին մեկնարկող 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա-Հայաստան հանդիպումը կցուցադրվի նաեւ «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին, եւ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել հենց «Հրազդան» մարզադաշտում` յուրօրինակորեն ներկա լինելով Մալթա-Հայաստան հանդիպմանը: Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին: