Փարիզում վերանորոգումից հետո բացվել է Էյֆելյան աշտարակի ստորին հարկը


17:36 , 7 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Վերակառուցման ընթացքում հատակը փոխվել է, հիմա ավելի ամուր ապակուց հատակ է:  

Էյֆելյան աշտարակի ստորին հարկը արդեն 2 տարի վերանորոգման մեջ էր: Վերանորոգումից հետո աշտարակի բացման արարողությանը ներկ է գտվնվել Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:

Քաղաքապետի խոսքով Էյֆելյան աշտարակն իր ամենասիրելի պամտամշակութային կոթողն է: Քաղաքապետը նաև նշել է, որ իր համար նոր ապակե հատակը փոքր-ինչ վախեցնող է եղել: