Ծերուկների խոսքերից կամ կեցվածքից մի նեղացեք


12:42 , 7 հոկտեմբեր, 2014

 Լավ չի, երբ ծերացած հսկաներին քննադատում են իրենց տարիքին համապատասխան "անկշռադատված" քայլերի և հայտարարությունների պատճառով: Նրանցից ամեն մեկը մեր կյանքի մի մասնիկն է եղել, նրանք մեծ ավանդ են թողել, աշխատել են, նվիրել են, կրթել են... Ծերուկներին ներել է պետք, անպայման: Նրանք երբեմն անտարբեր են, վիրավորված են, զգույշ են, հիասթափված են, ՀՈԳՆԱԾ են: Նրանք ստեղծագործել են սովետական անազատության մեջ, օտարության մեջ: Ինչպես կարելի է ՄՈՌԱՆԱԼ Սոս Սարգսյան, Արմեն Ջիգարխանյան, Շառլ Ազնավուր մեծություններին ? Ծերուկների խոսքերից կամ կեցվածքից մի նեղացեք: Մենք էլ ենք ծերանալու: Ինչ իմանանք ինչ անհեթեթություններ դուրս կտանք ?