Պետք չէ բրդել Արցախի կարգավիճակի հարցը հիմա. Բարոյականությունը ուղիղ համեմատական է տրամաբանությանը


15:57 , 6 սեպտեմբեր, 2012

Պետք չէ բրդել Արցախի կարգավիճակի հարցը հիմա. 
Ասացի` անբարո է այդ հարցը բարձրացնել որպես հակակշիռ Սաֆառովի հանձնման ու արձակման. - սա առաջին հերթին:
Երկրորդ - չեք տեսնում, որ բարենպաստ չէ նաև ինֆորմացիոն առումով ՞՞՞
/Օսկանյանն էլ իբր արտգործնախարար է եղել. կամ այսօր նույնը հրող մյուս դիվանագետները /
Մի բան որ ասում եք, շուրջներդ նայեք. Պատեհ չէ և հարմար չէ։
Դրա համար էլ ասացին` ԵՐԿՈՒՍԴ էլ ձեններդ կտրեք, նստեք /եթե ճիշտ թարգմանենք կոչը երկու կողմերին/.  Ինչու էինք հավասարեցնում ու խառնում մարդասպանի ու օրինախախտ պետության գործողություններին մեր հարցը ՞՞՞ Դրա պատասխանն էլ ինֆորմացիոն դաշտ «օկուպանտ» -ի դուրսնետումն էր Ադրբեջանի կողմից։ 
Այ մարդ, մը-տա-ծեք, էլի, նախօրոք մտածեք։
Ու մի բան էլ. Եթե բարոյականությամբ մտածեք, ավելի կշահեք, որովհետև այն տրամաբանության հետ, զարմանալի է, բայց ուղիղ կապ ունի։