Երևան-Գառնի ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով ուղևոր է մահացել


17:55 , 6 հոկտեմբեր, 2014

Hraparak.am-ը գրում է․

Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Գառնի ճանապարհի 29-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի ուղևորը` 1986 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: