Neonews.am-ը գրում է․
Միջազգային լրատվամիջոցները փոխանցում են, որ Փարիզից 64կմ հեռավորության վրա գայլեր են նկատվել:
Ինչպես նշում են լրատվամիջոցները,գայլերը վերջին 10 տարվա ընթացքում երբեք այսքան չեն մոտեցել Ֆրանսիայի մայրաքաղաքին:
«Այս գայլերը հավանաբար երիտասարդ գայլեր են, որոնք հեռացել են ոհմակից նոր տարածքներ յուրացնելու համար»,- նշել է բնապահպան Էրիկ Բասը: Վերջինս նշել է, որ գայլը մեկ գիշերվա ընթացքում կարող է անցնել 100կմ տարածություն:
Փարիզի մոտակայքում բավականին շատ անտառներ կան, որոնք գայլերի համար ապրելու լավ վայրեր են, քանի որ այնտեղ կենդանական աշխարհի ներկայացուցիչների թիվը շատ է:
Ներկայումս Ֆրանսիայում հաշվում են 300-ից ավելի գայլերի ոհմակ: