Մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գավգամելայի ճակատամարտը Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ III միջև


20:19 , 5 հոկտեմբեր, 2014

XVII դարում ֆրանսիացի նկարիչ Շարլ Լեբրենը նկարեց «Գավգամելայի ճակատամարտը» կտավը, իսկ սա կտավի փղոսկրե վերարտադրությունն է: Հեղինակը ենթադրաբար Լուիս Գարսիան է (XVIII դար): Գտնվում է Մադրիդում, Իսպանիայի ազգային հնագիտական թանգարանում: Կենտրոնում պատկերված արծվի մասին (որպես Ալեքսանդրի հաղթանակի նախանշանի) հիշատակել է Պլուտարքոսը.

«Գուշակ Արիստանդրեսը… նկատեց, որ Ալեքսանդրի գլխավերևում արծիվ է թևածում և թռչում է դեպի թշնամին»: 
Պլուտարքոս, «Զուգահեռ վարքագրություններ», Ալեքսանդր:33