Կարծում եմ, որ Նազենիի համար «Հայաստանի ձայնը» նախագիծը հիանալի հարթակ է հանդիսանում ստատուս գրելու համար


14:05 , 5 հոկտեմբեր, 2014

Նազենի Հովհաննիսյան, նայում եմ գրառումները ու ինքս ինձ հարցնում ԴԱ ՉԻՎՈ մարդ կարա սուտ ու կեղծ լինի, ոտից գլուխ: 

Ժող, մի բան ասեմ, հասկանում եմ՝ ֆեյսբուքը որոշ մարդկանց համար ինչ հարթակ ա: Շատ մարդիկ մտնում են ֆեյսբուք ստատուս գրելուց հագնում կեղծի կամուֆլյաժը (որը ի դեպ նրանք ձեռք էին բերել ՀՀ անկախության օրը) ու նոր գրում: Բայց էսքա՞ն: 

Կարծում եմ, որ Նազենիի համար «Հայաստանի ձայնը» նախագիծըհիանալի հարթակ է հանդիսանում ստատուս գրելու համար: Հա մի զարմացեք, ստատուս գրելու համար: Ասենք Նազենի ջան, որ գրառում ես արել, մեջբերեմ. «Հավատացեք. նույնքան հուզվում,անհանգստանում և ցավում էինք ձեզ համար, որքան այնտեղ ներկա ձեր ընտանիքի անդամները…
«կաթվածից հինգ պակաս» նախագիծ!!:))))) Ու՜՜՜՜ֆ։ Arsen Grigoryan !!!!» ... կարաս բացատրես ում ես ուզում խաբած լինես, մե՞զ թե՞ քեզ 

Ժող էս գրածին քանի հոգի հավատա՞ց: Իմ ջոգելով սաղդ իմ հետ համամիտ եք, որ Նազենիի հեչ միկրաֆոնին ու հատ գնացած կալգոտկուն չի էղել էտ դուրս մնացածները: Ասենք ավելի լավ էր գար տուն գրեր, որ էսօր էսքան մարդ դուրս մնաց, քան գրեր ԱՆՉԱՓ ՀՈՒԶՎՈՒՄ ԷԻՆՔ: ԻՆչքանով դու ես հուզվել մի էրկու էտքան էլ կողքիդ կանգնածը...

Մի էղեք կեղծ: Արա էս հասարակությանը լրիվ դրել եք ԷՇԻ տեղ: Կարողա՞ նենց մտածում եք, որ ոչ ոք չի հասկանում ու չի պատկերացնում ձեր ստի չափաբաժնի մեծությունը... Սխալվում եք 

Ես նախանձ չեմ, հարգանքնրով՝ Անհայտ