Հունգարիայի նախկին վարչապետը նամակ է հղել նախագահ Սարգսյանին, որտեղ ափսոսանք է հայտնում Հունգարիայի ներկայիս կառավարության ղեկավարի վիրավորական քայլի համար


22:12 , 5 սեպտեմբեր, 2012

Հայտնում են, որ Հունգարիայի նախկին վարչապետը նամակ է հղել նախագահ Սարգսյանին, որտեղ ափսոսանք է հայտնում Հունգարիայի ներկայիս կառավարության ղեկավարի աննրբանկատ ու վիրավորական քայլի համար: Նախկին վարչապետը հանրապետության ղեկավարին հավաստիացրել է, որ չնայած Հունգարիայի գործող վարչապետը ծանր սխալ է գործել, սակայն վստահ է, որ ժամանակի ընթացքում հայ և հունգար բարեկամական հարաբերությունները նոր թափ կստանան:

Հ.Գ. Կարծում եմ, ոչ մի դեպքում չպետք է վերականգնել որևէ տեսակի հարաբերություն այդ երկրի հետ, մինչև Հունգարիան պաշտոնապես չճանաչի ԼՂՀ անկախությունը: