Փոխնախարար Խաչիկ Ասրյանը ամրագոտի չկապելու պատճառով տուգանվեց


19:53 , 5 սեպտեմբեր, 2012

Այսօր` սեպտեմբերի 5-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խ.Ասրյանը տուգանվել է 5,000 դրամի չափով այն բանից հետո, երբ երեկ Shamshyan.com կայքում լուսանկարներ էին հրապարակվել, որ նա իր ավտոմեքենան վարում է առանց ամրագոտու:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի