Շարլ Ազնավուրը Մոսկվայում հանդես կգա համերգով


23:09 , 2 հոկտեմբեր, 2014

Neonews.am-ը գրում է․

Ֆրանսիացի շանսոնիե Շարլ Ազնավուրը իր 90-ամյա հոբելյանի կապակցությամբ եզրափակիչ շրջագայության շրջանակներում Մոսկվայում հանդես կգա միակ համերգով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Համերգը կանցնի հոկտեմբերի 3-ին:

Ազնավուրի խոսքով` համերգին նա կկատարի իր դասական երգացանկից երգեր:

 Մամուլի ասուլիսի ժամանակ Շանսոնիեն նշել է, որ բավականին լավ ֆիզիկական վիճակում է` շնորհիվ զսպվածության և ինքն իր հետ ներդաշնակության. «Երջանիկ եմ կրկին Մոսկվա գալու համար, եւս ես դա կրկնում եմ ամեն անգամ այստեղ գալուց»: