Haytni.com-ը գրում է․
Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» կինոնկարը գլխավորում է ներկայիս ամենադիտվող հեռուստասերիալների ցանկը: Այն մարդկային ճակատագրերի, թշնամի դարձած ընկերների ու նրանց ժառանգների մասին սերիալ է: Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին Լիկա Սալամանյանն է, ով իր գործունեության և պլանների մասին կիսվեց Հայտնի.com-ի հետ:
-Լիկա, Դուք ներկայիս ամենադիտվող հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին եք, սերիալից բացի հեռուստադիտողը կարո՞ղ է գտնել Ձեզ թատրոնում:
-Թատրոնում դեռևս չեմ խաղում, բայց հետագայում հնարավոր է, որ ինձ գտնեք նաև այնտեղ:
-Ի՞նչ դեր երբևէ չեք խաղա, և հակառակը՝ ո՞ր դերը կցանկանայիք ամենից շատ մարմնավորել:
-Որևէ դեր չկա հստակ, որ երբեք չեմ մարմնավորի, ուղղակի բաց տեսարաններում երբեք չեմ նկարահանվի : Այս պահին չեմ կարողանում մտաբերել մի կերպար, որ ամենից շատ կցանկանայի մարմնավորել:
-Չե՞ք զղջում դերասանական ուղին ընտրելու համար:
-Ես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս ուղին: Արածներիս համար երբեք չեմ զղջում, ասեմ ավելին, ես նվիրված եմ իմ գործին և սիրով եմ անում այն:
-Լիկա, ինչը՞ կարող է ստիպել Ձեզ այլևս էկրաններին չհայտնվել:
-Նման բան կլինի միայն այն պարագայում, եթե ամուսնանամ և ամուսինս դեմ լինի իմ աշխատանքին, բայց նման բան չի լինի, քանի որ չեմ կարծում, որ ամուսինս նման հայացքների տեր կլինի:
-Սերիալում մարմնավորած Ձեր կերպարը նմա՞ն է իրական Լիկա Սալամանյանին:
-Կերպարումս կան դրվագներ, որ խաղում է Լիկան, ոչ թե Էմիլին, իսկ ընդհանուր առմամբ՝ իրար նման չենք, ես բավականին տարբերվում եմ Էմիլիից:
-Հե՞շտ է աշխատել Ձեր գործընկերների հետ, հաճա՞խ եք ունենում կոնֆլիկտներ:
-Բնականաբար, կայացած դերասանների հետ աշխատելն, իհարկե, ավելի հեշտ է ու հաճելի: Խնդիրներ գրեթե չենք ունենում: