Հոգեբանության ոլորտի փորձագետները հայտարարել են, որ զույգերի հարաբերություններն ամենից լավ բնորոշում է քնած ժամանակ նրանց ունեցած դիրքը: Հոգեբան Ժոաո Օլիվեյրան ընդգծում է այն, որ անհրաժեշտ է վերլուծել այն կեցվածքը, որով մարդիկ քնում են լուսաբացին, ոչ թե այն, որով քուն են մտնում:
Մասնագետներն ասում են, որ եթե քնի մեջ զույգը միայուսվում է ձեռքերով և ոտքերով, դա հարաբերությունների մեջ անսանձ կրքի վկայությունն է: Որպես կանոն, այդ դիրքով զույգերը քնում են հարաբերությունների սկզբում, երբ նրանք ցանկանում են զգալ իրենց որպես մեկ ամբողջություն: Այդ դիրքով հաճախ քնում են խանդոտ մարդիկ:
Հոգեբանները վստահ են, որ եթե զուգընկերը մյուսին գրկում է մեջքի կողմից, դա ուշադրության և խնամքի նշան է: Այդպիսի զույգը, լինելով միասին, իրեն զգում է հարմարավետ և անվտանգ: Դրա հետ մեկտեղ, այս դիրքով քնող մարդկանց միջև հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց: Հարաբերությունների մեջ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի որոշակի անորոշություն:
Մարմնի լեզվի փորձագետները նշում են, որ այդպիսի գրկախառնումները հանդիսանում են ամուսինների միջև սիրո և կապվածության վկայություն: Ամենայն հավանականությամբ զույգերի մոտ հիանալի սեքսուալ կյանք է: Միևնույն ժամանակ զուգընկերներից մեկը նախընտրում է գերակայել հարաբերություններում:
Այդպիսի դիրքը վկայում է, որ տվյալ մարդը չի ձգտում ցուցադրել սերը իր երկրորդ կեսին: Սովերաբար անկողնու ավելի մեծ տարածություն զբաղեցնել ձգտում է նա, ում անհրաժեշտ է ինքնավստահություն, այդ թվում նաև հարաբերություններ մեջ: Բացի այդ, փորձագետները նշում են, որ գլխի հետեևում բարձրացրած ձեռքերով սովորաբար քնում են համառ մարդիկ, որոնք հարաբերությունների մեջ ձգտում են լիդերության և ցանկանում են ամեն ինչ հսկողության տակ պահել:
Այս դիրքը նախընտրում են մարդիկ, որոնք սիրում են միմյանց, սակայն նրանց հարաբերությունները, միևնույնն է, ուշադրություն են պահանջում: Հոգեբանները նշում են, որ նա, ով քնում է մեջքի վրա, անհրաժեշտություն չունի իր զուգընկերոջը տեսնելու, իսկ նա, ով քնում է փորի վրա, համառ է և ինչ-որ չափով նաև փակ: Դրա հետ մեկտեղ ոտքերի միահյուսումը վկայում է, որ մարդկանց մեջ գոյություն ունեն պարտավորություններ մեկը մյուսի հանդեպ:
«Ինքնաբուխ հարաբերություններ». այսպիսի հետևություն են արել հոգեբանները` վերլուծելով քնի այս դիրքը: Յուրաքանչյուր զուգընկեր հարգում է մյուսի անձնական հեռավորությունը: Ամենայն հավանականությամբ նրանցից յուրաքանչյուրն ունի ընկերները, որոնց հետ առանձին գնում են խնջույքների, բայց դրա հետ մեկտեղ անսահմանորեն վստահում են միմյանց: Պարզած ձեռքը նշանակում է պատրաստակամություն պաշտպանել զուգընկերոջը, իսկ այտի տակ դրված ափերը նշանակում են, որ մարդը հանգիստ է և իրեն հարմարավետ է զգում: Իսկ եթե զույգի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ապա այդպիսի դիրքը կարող է վկայել հաշտեցման փորձ:
7. «Մի գնա, ինձ հետ մնա»
Զույգը ձգտում է պահպանել անձնական տարածությունը` չկորցնելով նաև կապը: Այս դիրքը վկայում է կայուն և առողջ հարաբերությունների մասին` ինչ-որ կերպ ընդգծելով նրանց սիմետրիկությունը: Մարդկանց համար, որոնք այս կերպ են քնում, զուգընկերոջ կողքին գտնվելը հարմարավետության պարտադիր պայման է:
9. «Դու հեռու ես ինձանից»
Այսպիսի դիրքն ազդանշան է այն բանի, որ զույգերի հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ: Մարմինների միջև կապի բացակայությունը և այն, որ մարդիկ երես են թեքում մեկը մյուսից, կարող է նշանակել, որ նրանք ձգտում են ստանալ ավելի շատ անձնական ազատություն կամ էլ միմյանց մեջ տեսնում են մրցակցություն: Եթե մարմինը սթրեսային վիճակում է, իսկ ձեռքերը «փակ» են, հավանաբար զույգը վերջերս վիճել է և մտադիր չէ հաշտվելու: Իսկ եթե մարմինը հանգիստ է, ապա ոչ մի լարվածություն հարաբերությունների մեջ չկա, ավելի շուտ, մարդիկ վստահում են միմյանց և հարգում եղած անձնական հեռավորությունը:
10. «Նայում եմ քեզ, ինչպես հայելուն»