ՀՀ Կառավարության բացառիկությունը


15:48 , 2 հոկտեմբեր, 2014

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, միակն է աշխարհում իր տեսակի մեջ: Չթվեմ մինչ այս նրանց գործունեության աբսուրդ բազմաթիվ պահերը, քանի բոլորս էլ գիտենք դրանց մասին: Սակայն այն, ինչ այսօր արել է Հովիկ Աբրահամյանը, բացառիկ է իր տեսակի մեջ համաշխարհային պատմության մեջ:
Այսօր ՀՀ Կառավարությունը վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Վավերացումից հետո միայն վարչապետը հանձնարարում է նախարարներին մանրամասն ծանոթանալ արդեն վավերացված պայմանագրին և սխալներ հայտնաբերելու դեպքում դիմել կառավարության աշխատակազմ: Չգիտես՝ ծիծաղես, թե լացես, որ քո երկրի գործադիրը վավերացնում է մի պայմանագիր (առանց գրողի ծոցի), որի մանրամասներին տեղյակ չէ: Այս կառավարությունը շարունակում է որոշումներ կայացնել՝ առանց բանից տեղյակ լինելու, ինչը կործանարար է Հայաստանի համար: