«Հայկական ժամանակ». Ստեփանակերտում «Դ!եմ են» 100 դրամին


08:32 , 2 հոկտեմբեր, 2014

«Երեկվանից Ստեփանակերտում ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի ուղեվարձը 70-ից 100 դրամ դարձնելու որոշումը:

Այս կապակցությամբ «Դեմ եմ Ստեփանակերտի հասարակական տրանսպորտի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռությունը երեկ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետին՝ կոչ անելով ուղեվարձի թանկացումը հետաձգել մինչև 2015թ.-ի բյուջեի մասին օրենքի ընդունումը:

Կոչում մասնավորապես ասվում է. «Քանի որ Ազգային ժողովում 2015թ.-ի բյուջեի քննարկմանը քիչ ժամանակ է մնացել, իսկ նոր սակագնի մասին որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, ուստի նախաձեռնող խումբը կոչ է անում Ստեփանակերտի քաղաքապետարանին սույն որոշումը կասեցնել մինչև 2015թ.-ի պետական բյուջեի մասին օրենքի ընդունումը, որտեղ հնարավոր կլինի ներառել հանրային տրանսպորտի սուբսիդավորման մասին կետ»: