«Հրապարակ». Արագածոտնի մարզպետը վտանգավոր եզրագծում է հայտնվել


08:22 , 2 հոկտեմբեր, 2014

«Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա: Թեպետ Սահակյան եղբայրները Սերժ Սարգսյանի սիրելիներն են և ամեն անգամ վտանգը հարթում են նրան դիմելով, բայց քաղաքական շրջանակներում խոսում են, որ էլ տեղ չկա:

Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել:

Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-Հարավ ծրագրի մասին, անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները և հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը»,- գրում է թերթը: