Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին 3 մլն դոլար արժողությամբ ժամացույց է նվիրել


23:12 , 1 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Արևմտյան ԶԼՄ-ներում ինֆորմացիա է հայտնվել այն մասին, թե ինչ նվեր է ստացել հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը իր նորաթուխ կնոջից` Անջելինա Ջոլիից: Խոսքը մասնավորապես վերաբերում է շվեյցարական Patek Philippe ընկերության ժամացույցի, որը պատրաստվել է 1952 թվականին և արժե 3 մլն դոլար:

Ինչպես նշում են լրագրողները, այս նվերը դժվար թե ինչ-որ վնաս տա Ջոլիի բյուջեին, քանի որ նրա կարողությունը գնահատվում է 145 մլն դոլար: