Ռոբերտ Պապոյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիայի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր


15:40 , 1 հոկտեմբեր, 2014

Operativ.am-ը գրում է․

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի եզրակացությունը՝ որոշում եմ․

Ռոբերտ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։