ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության անդամները բողոքի ակցիայով են դիմավորելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին


14:16 , 5 սեպտեմբեր, 2012

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության 1000-ից ավել անդամները բողոքի ակցիայով են դիմավորելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին, ով սեպտեմբերի 6-ին հանդիպելու է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակզմի հետ: ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի բողոքի ակցիան կանցկացվի ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց` սեպտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին: Երիտասարդ համալսարանականները կպահանջեն ՆԱՏՕ-ից խստորեն դատապարտել ադրբեջանցի մարդասպանի արտահանձման և ազատ արձակման փաստը, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը: