Ինչո՞ւ են քաղաքապետարանի մշակած լոգոները միշտ անճաշակ և պլագիատ արած


11:35 , 1 հոկտեմբեր, 2014

Տարին մի քանի անգամ քաղաքապետրանը ինչ որ լոգո ա «մշակում» ու տարին մի քանի անգամ էդ դժգոհության ալիք ա բարձրանում էդ լոգոների հետ կապված ու միշտ նույն պատճառով։ Չգիտեմ, թե ինչով ա դա պայմանավորված՝ դիզայների՞ն են քիչ փող տալիս, թե՞ ուղակի դիզայներն անտաղանդ ա, բայց քաղաքապետարանի մշակած լոգոները լինում են կամ անճաշակ ու այլանդակ, կամ էլ լինում են անճաշակ ու այլանդակ + պլագիատ արած։

Այ ձեր յուրդը չբլի, ավելի լավ ա ընդհանրապես լոգոներ չմոգոնեք ու սովորական Arial Armenian տառատեսակով գրեք նույն «2014»-ը, կամ «Էրեբունի-Երևան 2796»-ը, քան «214»-ի ու էս խզմզանքի տիպի գռդոններ մատուցեք։ Կամ էլ արեք այնպես, ինչպես ընդունված է անել. տենդեր հայտարարեք՝ թող անկախ դիզայներական ընկերութւուններն ու անհատները ներկայացնեն իրենց առաջարկները, հետո շորթ լիսթ կազմեք դրանցից՝ դրեք քվեարկության համացանցում ու ըստ այդմ կայացրեք որոշում։ Էդքան բարդ ա՞։