Ինչպե՞ս կարող են արդարադատություն պահանջել ԵՄ անդամ երկրից, երբ իրենք են տարիներ շարունակ ազատազրկել ու բարոյալքել սեփական ժողովրդին


13:28 , 5 սեպտեմբեր, 2012

Ոչ մի քաղաքականություն չի կարելի խելացի, գիտակ, արդարացի համարել, եթե այն չի ծառայում Մարդուն եւ մարդկայինին: Մենք արդարացիորեն վրդովվում ենք արեւմտյան երկակի ստանդարտներից ու երեսպաշտությունից, ռուսական կայսերապաշտությունից, թուրքական եւ ադրբեջանական ագրեսիայից, բայց չենք փորձում հասկանալ, թե այդ ամենն ինչի հետեւանք է, ինչու՞ հասանք այս օրին: Ինչպե՞ս կարող են մի երկրի իշխանություններ արդարադատություն պահանջել ԵՄ անդամ երկրից, երբ իրենք են տարիներ շարունակ ազատազրկել, ծեծել-սպանել, բարոյալքել սեփական ժողովրդին, երբ ՀՀ Նախագահի ընտրություններից հետո բանտերը լցվել են այլախոհներով, երբ մարդկային կյանքն են արժեզրկել այն աստիճան, որ ցանկացած ստահակ պատրաստ է ցանկացած վայրում սպանել ՀՀ քաղաքացուն եւ մնալ անպատիժ: Ազատվեք հայկական Սաֆարովներից, եւ նրանք պաշտպանության չեն արժանանա այլոց կողմից: