Չինաստանում ալիգատորները գրեթե իսպառ վերացել են, սակայն դա բնավ չի խանգարում ստոր մարդուկներին գլխատել ալիգատորներին ու նրանց գլուխները հրամցնել հյուրերին իբրև ուտեստ։ Պետք է նշել, որ բրազիլացիները շատ ավելի մարդասիրական մոտեցում են ցուցաբերում. նրանք կտրում ու տապակում են կոկորդիլոսների պոչերը։
Ճապոնացիները կրետներից հաշվեհարդար են տեսնում ողջ մարդկությանը հասցված խայթոցների համար. նրանք բրնձային թխվածքաբլիթները լցոնում են կրետներով։
Չինաստանի հեղեղների պատճառով գրեթե 3 միլիարդ առնետ անապաստան մնաց, իսկ անօթևաններին օգնել է պետք։ Չինացիներն էլ օգնելու յուրատեսակ եղանակ հղացան. նրանք որոշեցին ուտել առնետներին, սակայն նախքան ուտելը նրանք լցոնում են առնետներին բրնձով, իսկ ուտելուց հետո պնդում, որ դա շատ համեղ է։
Դժվար է ասել, թե ում մոտ է ծագել կարտոֆիլի խյուսի մեջ մրջյուններ լցնելու փայլուն գաղափարը։ Էլ ավելի դժվար է ասել, թե դրա իմաստը որն է։ Այնուամենայնիվ, Լոնդոնում մրջյուններով խյուսը մատուցվում է իբրև նրբախորտիկ։
Սպառելով ամենաէկզոտիկ կենդանիների ցանկը՝ չինացիներն ի վերջո որոշեցին օձ ուտել։ Ներկայումս նրանք հախուռն կերպով չորացնում են օձերին ու դրանցով ապուր պատրաստում։ Այս ճաշատեսակի հատկապես մեծ սիրահար են կանայք. նրանց հավաստիացրել են, թե օձերով ուտեստները բարերար ազդեցություն են գործում դեմքի մաշկի վրա։
Ինդոնեզիայում հաճախ են բնական տարերքներ գրանցվում։ Գուցե անգամ բնությունն է մոլեգնում՝ տեսնելով, թե ինչպես են Ինդոնեզիայի բնակիչները եփում բադիկին, որը ուր-որ է պիտի դուրս գար ձվից։ Մի պտղունձ աղ ցանելով բադի սաղմի վրա՝ նրանք ախորժակով ուտում են այն։
Ցուցակը եզրափակում ենք չինական ուտեստով։ Ուրիշ էլ ո՞ւմ մտքով կանցներ հյուրերին առաջարկել 30 տեսակի կենդանական առնանդամ։ Մնում է միայն մի հռետորական հարց տալ. այսքանից հետո էշն ո՞վ է։