Չի բացառվում, որ երեք տարի անց Գագիկ Ծառուկյանը նույնիսկ ինքն իրեն չպատկերացնի նախագահի թեկնածուի դերում


16:28 , 30 սեպտեմբեր, 2014

Նախագահական ընտրություններին դեռ երեք տարի կա, բայց եռյակի շատ անդամներ հայտարարում են, որ նախագահի թեկնածուի դերում տեսնում են Գագիկ Ծառուկյանին: Հարգելի՛ ընդդիմադիրներ, նախագահական ընտրություններին դեռ երեք տարի կա և այսօր նման կարծիքներ հայտնելու իմաստ չեմ տեսնում, քանզի չի բացառվում, որ երեք տարի անց Գագիկ Ծառուկյանը նույնիսկ ինքն իրեն չպատկերացնի նախագահի թեկնածուի դերում, իսկ ձեզանից շատերը երեք տարի անց միգուցե քաղաքականության մեջ չլինեն էլ, այնպես որ վաղ է նախագահական ընտրությունների մասին խոսելը: