«Իրավունք». ՀՀԿ-ն պատկառելի զանգված կուղարկի «եռյակի» հանրահավաքին


08:22 , 30 սեպտեմբեր, 2014

«Ըստ բուհերի ուսխորհուրդներում պտտվող խոսակցությունների՝ «եռյակի»՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին բավականին պատկառելի զանգված է մտադիր ուղարկել ՀՀԿ-ն, դրանով ապահովելով բուն հանրահավաքի փաստացի՝ անցանկալի հունով ընթանալու բոլոր ռիսկերի չեզոքացումը:

Ի դեպ, հետաքրքրական է, որ հրապարակավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ցանկություն հայտնել, որ հանրահավաքը լինի հնարավորինս մարդաշատ, որպեսզի մարդիկ սեփական ականջներով լսեն «եռյակի»՝ որևէ էական բան չպարունակող ասելիքը, ոչ թե դրա մասին տեղեկանան միջնորդավորված՝ ԶԼՄ-ներից»,-գրում է թերթը:.