Հայ ամենագրավիչ դերասանուհիներից մեկը՝ Արփի Գաբրիելյանը, նոր՝ աղմկահարույց կինոկատակերգությունում


00:23 , 30 սեպտեմբեր, 2014

550337_3680504017166_362204419_nOrer.am-ը գրում է․

Արփի Գաբրիելյանը այս ամսվա սկզբում Orer.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ միաժամանակ նկարահանվում է երկու գեղարվեստական ֆիլմերում:

«Ամերիկայից վերադառնալիս չէի սպասում , որ միանգամից աշխատանքի կանցնեմ, մտադիր էի հանգստանալ որոշ ժամանակ: Բայց շատ լավ է, ես սիրում եմ բուռն աշխատանքային առօրյան և չեմ հոգնում»,-ասում է Արփին:

Սա ֆիլմում նկարահանվելու նրա առաջին փորձը չէ: Նախկինում Արփին նկարահանվել է «Ավելորդը» և «Ես եմ» ֆիլմերում:

«Նկարահանվում եմ «Սքոչ և վիսկի» համանուն ներկայացման ֆիլմում, որը կամերային թատրոնում տարիներ շարունակ բեմադրվում է, ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Ես մարմնավորում եմ Սարայի կերպարը: Այս պահին նկարահանումների ամենաբուռն շրջանն է»,-ասել էր Արփին՝ չգաղտնազերծելով նյուս ֆիլմի անունը:

Եվ ահա Orer.am-ը բացահայտեց գեղեցկուհու մասնակցությամբ հերթական ֆիլմը՝ «Սուպեր մամա» կատակերգությունը՝ Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի գլխավոր դերակատարությամբ…

983801_1572726722955603_2026490973990564603_n

550337_3680504017166_362204419_n

555329_324458787629693_731440843_n

10419984_688944077857044_6032830048157589873_n