Համերգի կամ ներկայացումի ավարտից անմիջապես հետո խուճապահար դահլիճը լքողներին նվիրվում է


09:18 , 5 սեպտեմբեր, 2012

Համերգի կամ ներկայացումի ավարտից անմիջապես հետո խուճապահար դահլիճը լքողներին նվիրվում է.

Հարգելի՜ «հանդիսատես» ջան,

Եթե Ձեր թանկագին ժամանակից մի երկու ժամ հատկացրել եք Ձեր ներկայությամբ համերգը կամ ներկայացումը զարդարելու, մի երկու րոպե էլ փորձեք հատկացնել մնալու և ծափահարելու համար:
Ախր, դա էլ ա կուլտուրա:

Այդ դեպքում «Երեկ կյանքիս հետ թատրոն էինք գնացել» արտահայտությունը պարծանքով արտաբերելիս կարող եք ավելացնել նաև «էնքան ծափ տվինք, որ ձեռներս մինչև հիմա ցավում Ա» արտահայտությունը:

Դե, «պրինցիպի», դուք գիտեք` դա կավելացնեք, թե` ոչ, բայց մեղմ ասած` մի քիչ սիրուն չի շնչակտուր լքել դահլիճը, երբ դերասանները կամ երաժիշտները դեռ խոնարհվում են բեմի վրա Ձեր առջև, նաև Ձեր առջև...