Թվում ա, որ Եվրատեսիլ չգնալու մասին մեր երգիչների հայտարարությունը տրամաբանական ա ու սպասված: Բայց, անկեղծշ ասած, էդ հայտարարությունն իրավիճակը էլ ավելի անհեթեթ ա դարձնում, իմ կարծիքով մի քանի առումներով: Նախ, հայտարարությունը կա, ստորագրողներ չկան ու իմ մոտ տպավորություն ա, որ մեկը գրել տարածել ա, հետո հուսալով, որ ոնց էլ լինի մի քանի ստորագրություն կկպցնի: Բայց, դրանից բացի, անհեթեթ ա, երբ որ նախ սաղ քննարկում են թե ով արժի որ գնա՝ Հարսացուն հյուսիսց ֆիլմի նման, իսկ մեկ էլ հանկարծ սաղի անունից հայտարարվում ա, որ չեն գնալու, ու հղում ա արվում Չինարիի էսօրվա դպքին եւ հետո նաեւ ադրբեջանական հայատյացությանը: Դե արի ու մի ասա, այ երգիչներ, եթե էսօրվա դեպքը չլիներ, եթե Ադրբեջանը մինչեւ Եվրատեսիլ 2012-ի օրը տենց էլ մի հայ զինվոր էլի չսպաներ, ուրեմն պետք է շարունակեիք Հարսնացուն հյուսիսիցը^? Ախր ինչքան կարելի ա լուրջ բաներ անել անհեթեթավարի: Ուրեմն էսօրվա դեպքից հասկացան, թե ինչ երկրի հետ գործ ունեն^ մինչեւ էսօր մտածում էին, որ Ադրբեջանը հրեշտակաբեջան ա հա^ ու մեկ էլ, իմ կարծիքով նման հայտարարություն պետք ա ոչ թե երգիչները անեին, այլ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը մասնակցում ա Եվրատեսիլին: Ու էդ հայտարարությունը հանրային հեռուստաընկերությունը պետք աներ անմիջապես էն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Բաքվում ա լինելու հաջորդ մրցույթը: Իսկ երգիչները կարային հայ-ադրբեջանական հակամարտության համառոտ պատմագրությամբ հայտարարություններ չտարածեին, որովհետեւ էդ երգիչներին սկի Հայաստանում լուրջ չեն ընդունում, ուր մնաց դրսում լուրջ ընդունեն նման հայտարարությունները: